«Իմ թիրախները վերաբերում են նաեւ կրթության համակարգին, սոցիալական ոլորտին, գիտությանը վերաբերող հարցերին»:
Թիրախ ասվածը վտանգավոր բան է. թիրախին կարող են նաեւ կրակել: Ինչը նշանակում է, որ Գարեգին Նուշիկյանը, եթե ստանա ընտրողների վստահությունը, ապա խորհրդարան կմտնի «կրթության համակարգին, սոցիալական ոլորտին ու գիտությանը վերաբերող հարցերին» վնասելու նպատակով: Իսկ թե ինչու է նա հենց այս ոլորտները ընտրել վնասելու համար, այդպես էլ անհասկանալի է մնում: Կարծում ենք` այս ոլորտներում «վնասատուներն» արդեն չափից շատ են, եւ դժվար է սրանից ավել ինչ-որ բան անել: Հուսանք` Գարեգին Նուշիկյանը շատ արագ կընտելանա քաղաքական դաշտին ու հրապարակային ելույթների ժամանակ այնպես կկառուցի իր խոսքը, որ թիրախ չդառնա: