Լևոն Հայրապետյանը դժվարանում է խոսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված հայ գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է:

«Նա նույնիսկ արդեն դժարանում է խոսել»,-այս մասին Armlur.am-ին հայտնեց Հայրապետյանի շտաբի անդամ Արմինե Սիմոնյանը:

Հայտնի չէ նաև, թե ինչ ընթացք կստանա ռուսաստանաբնակ հայ բարերարի դատական գործը: Ա.Սիմոնյանն ասաց, որ իրենք սպասում են պաշտպանների արձագանքին:

 «Մենք սպասում ենք նրա երեք պաշտպաններից մեկի արձագանքին, որոնց հետ չենք կարողանում կապ հաստատել երեկվանից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր հուլիսի 15-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի կողմից:




Լրահոս