«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի առաջին տուրի՝ «Շալկե»-ի դեմ խաղից առաջ ընդգծել է, որ ցանկանում է հասնել նոր ձեռքբերման և երրորդ անգամ հաղթանակ տանել մրցաշարում: Մարզչի խոսքով՝ ոչ բոլոր մեծագույն մարզիչներն են կարողացել գոնե մեկ անգամ նվաճել այդ տիտղոսը. հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Չեմպիոնների լիգան իմ պատմության մի մասն է, և միգուցե ժամանակ առ ժամանակ դա չեմ գիտակցում, բայց ես նույնպես հանդիսանում եմ այդ մրցաշարի պատմության մի մասը: Եթե հաղթեմ այդ մրցաշարում ևս մեկ անգամ, դա կլինի երեք հաղթանակ՝ երեք տարբեր ակումբների հետ, իսկ դա առանձնահատուկ ձեռքբերում է:
Եթե ես Չեմպիոնների լիգայում չհաղթեմ ևս մեկ խաղ, պատմության մեջ կմնամ մի անձնավորություն, ով երկու անգամ է հաղթանակ տարել, և դրանով հպարտանալ է պետք», – նշել է նա: