Հրդեհ Բեյքր-Մեյքր սրճարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 26-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի 20 հասցեում գտնվող “Բեյքր-Մեյքր” սրճարանի տարածքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Հրդեհը մարվել է ժամը 22.14-ին:
ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից armlur.am-ին տեղեկացնում  է, որ Գ. Ջեյրանյանին պատկանող սրճարանի խոհանոցում այրվել է օդափոխման համակարգի շարժիչը:




Լրահոս