Ավելի մեծ աշխատուժ՝ անձրևատարների մաքրման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի անձրևատար ու հեղեղատար համակարգերը պարբերաբար մաքրվում են: Գործընթացն ավելի ծավալուն է դառնում հատկապես գարնան և աշնան ամիսներին, քանի որ տարվա այդ ժամանակահատվածներում են արձանագրվում առատ տեղումներ: Հնարավոր հետևանքներից խուսափելու նպատակով «Երևան Ջուր»  ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական մի շարք փողոցներում ավելի շատ տեխնիկական միջոցներ և աշխատուժ կներգրավի անձրևատարներն ու սելավատարները մաքրելու համար:

Երևանում, ըստ առաջնահերթության, շարունակվում է ջրահեռացման համակարգերի նորոգումը, միաժամանակ միջոցներ են ձեռնարկվում դրանք  ընդլայնելու համար:




Լրահոս