86 տոկոս շուրջօրյա ջուր. այսպիսի ցուցանիշ Երևանը դեռ չէր ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր բոլորիս անհանգստության ամիսն էր ապրիլը: Արցախում վերսկսված պատերազմական գործողությունները անտարբեր չթողեցին նաեւ մայրաքաղաքի ջրմուղագործներին: Առաջին իսկ օրերին Ստեփանակերտ ուղարկվեց 20 տոննա սննդամթերք, 10 մլն դրամ արժեքով: Պետք լիներ՝ ավելին կուղարկվեր: Ընկերության աշխատակիցներից 8-ը որպես կամավոր մեկնեցին ռազմի դաշտ:

Բայց պարզ էր նաեւ, որ ճակատն ամուր է թիկունքով: Չնայած իրավիճակին՝ պետք էր թույլ չտալ որեւէ թերացում ամենօրյա աշխատանքում, չձախողել նախատեսված ծրագրերի իրականացումը: Այսօր արդեն կարելի է վստահորեն ասել. Երեւան Ջուրը նաեւ այդ խնդիրը լուծեց:

Ինչպես եւ նախատեսված էր, սկսվեցին շինարարական աշխատանքները, որոնք իրականացվում են ընկերության միջոցներով: Կնքվեցին առաջին պայմանագրերը, մեկնարկեցին առաջին ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 600 մլն դրամ: Դրանից բացի, հայտարարվեցին կապալառու կազմակերպության մրցույթներ Եվրամիության կառույցների ֆինանսական աջակցությամբ Էրեբունի, Արաբկիր ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերի բաշխիչ ցանցի վերակառուցման նպատակով:

Շինարարություն է կատարվել Եղվարդ քաղաքում, Առինջ, Բարձրաշեն, Պտղնի, Արգավանդ և Գեղանիստ գյուղերում, Երեւանի Երզնկյան, Լազոյի, Կարա-Մուրզայի, Կաշեգործների, Անդրանիկի, Մալաթիայի փողոցներում, Արաբկիրի, Նոր Նորքի մի շարք ներբակային տարածքներում:

Իրենց հունով ընթացան ամենօրյա շահագործման ու սպասարկման, ինչպես նաեւ գոտիավորման աշխատանքները համակարգի կառույցներում: Մասնավորապես, ներքաղաքային բաշխիչ ցանցում շարունակվել են չափումներն և հոսակորուստի որոնումը, հայտնաբերվել են վթարներ: Արդյունքում ջրամատակակարումը կայունացել է, տնտեսվել է ջուր, իսկ ցանցի շահագործումը դարձել է առավել հուսալի: Օրինակ Երեւանի Բուռնազյան ու Սարի թաղի 4-րդ, Ազատամարտիկների, Ֆրունզեի, Արարատյան, Նուբարաշենի 1-ին, Կասյան, Արաբկիրի 51 փողոցներում, Թամանցիների 3-րդ նրբանցքում:

Որոշ մայրուղային ջրատարների վրա, ինչպես նաեւ օրվա կարգավորիչ ջրամբարներում տեղադրվել են նոր փականներ: Դրանք որ միայն բարձրացնում են ջրամատակարարման կառավարելիությունը, այլեւ այն դարձնում հեռակառավարելի: Այսպիսիով, ստեղծվում են տեխնիկական հնարավորություններ քայլ առ քայլ հեռակառավարման SCADA կոչվող ծրագիրը ներդնելու համար, ինչը նոր խոսք է Երեւան Ջրի համակարգում:

Ընդհանուր առմամբ, ապրիլին շահագործումից հանվել է շուրջ 3400մ վթարված, ջրակորստի պատճառ  հանդիսացող, շատ վայրերում նաեւ ավելորդ դարձած ջրագիծ: Փոխարենը կառուցվել է 1100մ նորը: Վթարները քիչ չեն եղել ջրագծերում՝ 632, կոյուղում՝ 1631,  պոմպակայաններում՝ 194, ինչը պայմանավորված է համակարգի ֆիզիկական մաշվածությամբ, բայց բոլորն էլ վերացվել են սահմանված ժամկետներում:

Արդյունքում, անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 86%-ը, 17-23,5 ժամ՝ 14%-ը: Այսպիսի բարձր ցուցանիշի համակարգը հասել է առաջին անգամ: Բայց եւ գոհանալ սրանով Երեւան Ջուրը չի պատրաստվում: Նաեւ այն պատճառով որ առջեւում շոգ եղանակներն են: Մինդեռ մայիսի 1-ից գործող ջրամատակարարման ժամանակացույցով ընկերությունը նոր, ավելի բարձր պարտավորություններ է ստանձնել: Եւ համոզված է, որ դրանք ի զորու է կատարել:

Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2016թ. ապրիլին գործունեության մի շարք ցուցանիշների վերաբերյալ` 2015թ. ապրիլի նկատմամբ /2009թ. տվյալները համեմատության համար են/:

 

Հիմնական ցուցանիշներ 2009թ.

ապրիլ

2015թ.

ապրիլ

2016թ.

ապրիլ

2016թ. ապրիլ – 2015թ. ապրիլ /+ –
Աղբյուրներից վերցված ջրաքանակ՝ լիտր/վրկ. 11468 8196 7880 -316 /2009թ. ապրիլից՝ -3588/
Էլեկտրաէներգիայի օրական սպառում՝ կՎտժ 305 000

 

46 000

 

38000 -8000 /2009թ. ապրիլից՝ -267 000/
Ջրամատակարարման շարունակականություն՝ % 89,0

 

98,6 97,8 -0.8% կետ /2009թ. ապրիլից՝ +8.8% կետ

 

Հանրային կապերի ծառայություն




Լրահոս