Մեքենան շրջվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 27-ին, ժամը 01.19-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում` Լճաշեն գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում “ԳԱԶ-24” մակնիշի 27 ԼԼ 328 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների և “1-03” ծառայության աշխատակիցների ժամանումը` տեղի ուժերով Սևանի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչներ` 1986 թ. ծնված Լևոն Գևորգյանը և 1989 թ. ծնված Մայիս Գևորգյանը: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:




Լրահոս