Շերին թալանել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երգչուհի Շերին թալանել է իր անձնական օգնականը,- հաղորդում է Wdaily -ին : Նրա օգնականը  Մալիբուում գտնվող երգչուհու առանձնատնից դուրս է հանել նրա անձնական իրերը, այդ թվում` մրցանակները: Մրցանակներից մեկը` պղնձե բանալին, որը Շերն ստացել է 1990թ., գողը որոշել է վաճառել eBay-ի ինտերնետ-աճուրդում: Անհայտ գնորդը դրա համար վճարել էր 96 հազար եվրո: Մրցանակը երգչուհուն հանձնողներն էլ չիմանալով մրցանակի գողության մասին շտապել են քննադատել վերջինիս քայլը, իբր նա վաճառել է այն. “Մենք չափազանց վրդովված ենք, որ Շերը որոշել է ,հարստանալե պետական մրցանակի հաշվին: Նա երևի պետք է ամաչի: Մի՞թե նա այդքան գումարի կարիք ուներ”,- ասվում է հայտարարության մեջ: Մրցանակը վաճառելուց մի քանի ժամ անց երգչուհին արձագանքել է իր հասցեին սոցցանցերում հնչած մեղադրանքներին: “Ես շատ եմ հուզված տեղի ունեցածից: Վաճառքն իրականացել է առանց իմ գիտության: Ներկայում ես փորձում եմ ելք գտնել իրավիճակից ու գտնել խաբեբային”: 
Երգչուհին ընդգծել է, որ գնահատում է իր յուրաքանչյուր մրցանակն, ու երբեք այն չէր վաճառի: 




Լրահոս