Ցանկանում եմ խաղալ միայն «Բորուսիա»-ում. Կագավա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Սինձի Կագավան ընդգծել է, որ «Մանչեստեր Յունայթեդ»-ից «Բորուսիա» տեղափոխվելիս չի երկմտել: Ֆուտբոլիստի խոսքով՝ ակումբի կազմում նա ցանկանում է հաջողությունների հասնել:

«Ես չէի երկմտում, երբ հնարավորություն առաջացավ «Բորուսիա» վերադառնալ: Ցանկանում էի վերադառնալ: Հույս ունեմ հաջողությունների հասնել «Բորուսիա»-ի կազմում: Ցանկանում եմ հանդես գալ միայն այս ակումբի կազմում», – հայտարարել է նա:

 




Լրահոս