«Ժամանակ» թերթը գրում է. «Ի պատասխան «թեժ աշնան» շրջանակներում ՕԵԿ-ի պլաններին և քառյակի հետ հետագա համագործակցությանը վերաբերող «Ժամանակի» հարցին` ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանն ասաց, որ քառյակի կողմից հրավեր չի եղել մասնակցելու առաջիկա հանրահավաքին:
Մեր հաջորդ հարցին` եթե սահմանադրական բարեփոխումների նախագիծն այս տեսքով դրվի հանրաքվեի, ՕԵԿ-ը` որպես ընդդիմություն ինչպե՞ս է պայքարելու դրա ընդունման դեմ, պատասխանեց. «Երբ որ կլինի սահմանադրական բարեփոխումների նախագծի տարբերակը, այն ժամանակ էլ մենք պատրաստ կլինենք բաց քննարկումների»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: