Ա. Աշոտյանը պաշտոնապես ընդունեց Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Բուխարեստում՝ մասնակցելու Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը։ Ապրիլի 26-ին նախարար Արմեն Աշոտյանը պաշտոնապես ընդունել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը՝ 2012-2015 թվականների համար: Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովը 2015 թվականին կանցկացվի Երևանում:




Լրահոս