Զինծառայողները սպանվել են գյուղից 300 մետր հեռավորության վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Տավուշի մարզի սահմանին հակառակորդի արձակած կրակոցներից երեք հայ զինծառայող է զոհվել: Դեպքի մանրամասները Yerkir.am  -ը փորձել է ճշտել Մովսես գյուղի գյուղապետ Անդրանիկ Այդինյանից:
Նա պատմել է, որ թեև դեպքի ժամանակ գյուղում է եղել` սեփական տանը, բայց չի իմացել, որ ադրբեջանական գնդակից հայ զինվոր է զոհվել: “Ամեն պահի են կրակոցներ հնչում, ամեն պահի ենք մենք կրակոցների ձայնը լսում, եւ դա մեզ համար սովորական է դարձել արդեն: Մենք չենք կարող իմանալ, թե որ կրակոցը որ ուղղությամբ է”,- ասել է գյուղապետը: Նա նաև նշել է, որ ճանապարհը, որով անցնելիս է եղել մեքենան, գյուղից մոտ 300 մետր հեռու է: Գյուղն այնքան մոտ է ադրբեջանական սահմանին, որ, գյուղապետի պատմելով, անգամ ադրբեջանական հարսանիքի ու թաղման ձայներն են լսում: Դեպքի այլ մանրամասներ գյուղապետին հայտնի չէին. այն պահին, երբ զանգահարել էինք նրան, Բերդ քաղաքում էր: Այլևս խոսել չցանկացավ. “Վտանգավոր պահ ա, թող նորությունները պաշտոնապես հայտարարվեն”:




Լրահոս