Վահան Հովհաննիսյանը բանավեճի է հրավիրում բոլորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը պաշտոնապես հեռուստաբանավեճի է հրավիրել ընտրությանը մասնակցող բոլոր ուժերի ցուցակների առաջին համարներին: Այդ մասին նա հայտարարել է մտավորականության հետ հանդիպման ժամանակ: “Բոլորին` միասին, առանձին, դահլիճում, իրենք երկուսով` ես մենակ, դուրսը, որտեղ ուզում են: Ես պատրաստ եմ նրանց դիմավորելու եւ ապացուցելու, որ Դաշնակցությունը ճիշտ է ու միշտ էլ ճիշտ է եղել: Եթե գան` շատ լավ, բայց ես վախենում եմ, որ այս հրավերին արձագանքող չլինի: Որովհետեւ իրենք նախօրոք հայտարարել են, որ չեն մասնակցելու բանավեճերին: Ի՞նչ պետք է ինձ ասեն, եթե ես, օրինակ, հարցնեմ, թե ինչու է մեր տնտեսական վիճակն այսպիսին, ո՞նց կպատասխանեն նրանք ինձ, եթե հարցնեմ, թե ինչու գիտությունը չի ֆինանսավորվում այնպես, ինչպես պետք է, եւ մեր կրթական համակարգը ողբալի վիճակում է: Նախագահական ապարատից խեղդած են պահում բոլոր լրատվամիջոցներին, ի՞նչ պետք է պատասխանեն` չեն կարող պատասխանել ու դրա համար էլ չեն գա բանավեճի”,- ասել է Վահան Հովհաննիսյանը:




Լրահոս