Վրաստանն աշխարհի 10 ամենադժբախտ երկրների թվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Gallup-Healthways ընկերության ինդեքսի համաձայն, 2013թ.-ին աշխահրի ամենաերջանիկ երկիրն է ճանաչվել Պանաման:

Երջանիկ երկրների ցանկում ընդգրկված են հետևյալ երկրները՝ Պանամա, Կոստա-Ռիկա, Դանիա, Ավստրիա, Բրազիլիա, Էլ-Սալվադոր, Ուրուգվայ, Շվեդիա, Կանադա, Գվատեմալա:

«Ամենադժբախտներն» են Սիրիան, Աֆղանստանը, Հաիթին, Կոնգոն, Չադը, Մադագասկարը, Ուգանդան, Բենինը, Խորվաթիան և Վրաստանը:

Գլոբալ ինդեքսը գնահատում է երկրի բնակիչների բարեկեցությունն՝ ըստ նրանց ֆինանսական վիճակի, սոցիալական պաշտպանության զգացումի, մտերիմների հետ հարաբերություններից բավարարված լինելու, կյանքի նպատակի գիտակցման, առողջական վիճակի:

Բոլոր տարածաշրջաններից բարեկեցության ամենաբարձր ինդեքսը Լատինական Ամերիկայում է: Դրան նպաստում է կյանքին դրական մոտեցում ցուցաբերելու ազգային մենթալիտետը, տեղեկացնում է moya-planeta.ru-ն:




Լրահոս