Մատնաքաշի վրա դրված արգելանքը հանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. սեպտեմբերի 1-ի որոշմամբ կասեցվել էր Ա/Ձ «Հովսեփ Ղալումյանին» պատկանող հացի արտադրամասում արտադրվող «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրությունը, և միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են և «Մատնաքաշ» տեսակի հացը և արտադրության մեջ օգտագործվող խմելու ջուրը համապատասխանեցվել են ՀՀ ԱՆ 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը, և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N 06-Ն և ՀՀ ԱՆ 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N 876-Ն հրամանների պահանջներին՝ սահմանված կասեցումը Ծառայության պետի 2014 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ վերացվել է:




Լրահոս