Աղջիկները` հայ տղաների թերությունների մասին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է, որ հայ աղջիկները, ովքեր ավանդաբար ամոթխած ու քչախոս են համարվում, իրականում անհաշվելի թերություններ են վերագրում իրենց տարեկից հայ տղաներին: Armlur.am-ի «Որո՞նք են հայ տղաների թերությունները՝ ըստ Ձեզ» հարցը նրանց պարզապես սիրտը բացելու հարմար առիթ տվեց:

Նրանք հավաստիացնում էին, որ հայ տղաները պահանջկոտ են, խստաբարո, զանազան արգելքներ են սահմանում իրենց համար, փոքր-ինչ հետամնաց են, կեղծ կամ իրենց սպառած ավանդական արժեքների կրողն են և չեն գնահատում աղջիկներին, ինչպես հարկն է:

Նրանք, ովքեր հայ տղաներին անթերի էին համարում, տպավորութուն էր, թե նման կարճ ու կոնկրետ եզրակացություն ունեն պարզապես այն ամենը չթվարկելու համար, ինչը վարկաբեկելու է իրենց տարեկից, բայց հակառակ սեռի ներկայացուցիչներին:

Անկեղծությունն, ինչ խոսք, գնահատելի է, և մենք համոզված ենք, որ մեր տարեկիցներն իրենց ընկերների թերությունների մասին խոսում են` դրանք ուղղված տեսնելու ընկերական զգացողությունից ելնելով:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս