Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան պատմել է այն մասին, որ թմրանյութերը ծայրահեղ բացասաբար են ազդել իր կարիերայի զարգացման վրա:
«Եթե ես չօգտագործեի թմրանյութեր, կդառնայի ունիկալ ֆուտբոլիստ: Մինչ Եվրոպա գալը, ես գիտեի, որ կարող էի հաղթահարել ամեն ինչ: Երբ գնդակը հայտնվում էր ոտքերիս մոտ, հանդիսատեսն ուղղակի ցնծություն էր ապրում: Բայց հիմա, երբ ես 53 տարեկան եմ, ինձ զգում եմ ինչպես 80: Ես չեմ ապրել նորմալ մարդու կյանքով», – պատմել է Մարադոնան: