Բախում Մաշտոցի այգում. ակտիվիստներից մի քանիսին բերման են ենթարկել(տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մաշտոցի այգում ապամոնտաժողը բրիգադը՝ շուրջ հինգ տասնյակ, փորձում են քանդել հեռացնել ճաղավանդակները և ապամոնտաժել այգում տեղադրված կիսակառույց կրպակները, ինչի հետևանքով մի քանի ակտիվիստ վնասվածքներ են ստացել։ Քիչ առաջ Մաշտոցի այգում ոստիկանների և ակտիվիստների միջը բախումների արդյունքում Ոստիկանության կարմիրբերետավոր աշխատակիցները բերման են ենթարկել 6 ակտիվիստի և ապամոնտաժող բրիգադի մեկ անդամի, ինչը այգում մեր իրարանցում է առաջացրել։Բերման ենթարկվածներն են ակտիվիստներ Գոռ Հակոբյանը, Վահրամ Սողոմոնյանը, Եղյա Ներսիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Կարեն Հարությունյանը, Արաման Յարալյանը և ապամոնտաժող բրիգադից Արմեն Հովհաննիսյանը։ Ակտիվիստներն այժմ հավաքվում են, որպեսզի գնան Ոստիկանության Կենտրոն բաժանմունք, որտեղ ենթադրվում է, որ տարել են ակտիվիստներին




Լրահոս