Նախկին նախարարի դին գտել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբիայի նավթային արդյունաբերության նախկին նախարար Շուքրի Գանեմի դին հայտնաբերվել` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ Դանուբ գետում:Ինչպես փոխանցում է տեղական ոստիկանությունը, նրա մարմնի վրա բռնության նշաններ չեն հայտնաբերվել:69-ամյա Գանեմը, ով լիբիական հեղափոխությունից հետո աշխատել է որպես խորհրդատու վիեննական ընկերություններից մեկում, տանից դուրս է եկել առավոտյան՝ ,սովորական ամենօրյա հագուստով և չի վերադարձել:Ոստիկանության աշխատակցի խոսքերով՝ Գանեմի մոտ ոչ մի փաստաթուղթ չի հայտնաբերվել, բացառությամբ թղթի, որի վրա գրված է եղել այն ընկերության անունը, որտեղ նա աշխատել է:Հնարավոր է, նա ուղղակի վատ է զգացել իրեն, և ընկել ջուրըե, – ավելացրել է նա:Առաջիկա օրերին կիրականացվի դիահերձումը, ինչից հետո հայտնի կդառնա նրա մահվան ստույգ պատճառը:




Լրահոս