Գործազրկությունը ողջ աշխարհում շարունակում է աճել. ԱՄԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի միջազգային կազմակերպությունն ահազանգում է, որ գործազրկությունը ողջ աշխարհում շարունակում է աճել: Ստեղծվում են չափազանց քիչ նոր աշխատատեղեր, հայտարարում են ՄԱԿ-ի գործակալության փորձագետներն իրենց զեկույցում: ԱՄԿ-ի տվյալներով, համաշխարհային աշխատաշուկան նախաճգնաժամային մակարդակին կարող է վերադառնալ 2016 թվականից ոչ շուտ:  Կազմակերպության փորձագետներն առավել անհանգստացնող են համարում իրավիճակը Եվրոպայում, որտեղ գործազրկության կրճատմանը խանգարում է նախեւառաջ կոշտ տնտեսական քաղաքականությունը: Զեկույցում նաեւ նշվում է, որ գործազրկությունը երիտասարդության շրջանում  մեծացնում է զանգվածային անկարգությունների սպառնալիքն Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում:




Լրահոս