
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Արսենալ»-ն աշխատավարձերի վրա կծախսի 180 մլն ֆունտ ստերլինգ: Նախորդ մրցաշրջանում պայմանագրերով նախատեսված աշխատավարձերի պահպանմանը նրանք տրամադրել էին 166,4 մլն:
Այդ կերպ «Արսենալ»-ը 10 տարվա ընթացքում առաջին անգամ այս ցուցանիշով առաջ է անցել «Չելսի»-ից, ով նույն ժամանակահատվածում կծախսի 176 մլն: Այս ցուցանիշով առաջատարների թվում են «Մանչեստեր Յունայթեդ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն, որոնց աշխատավարձերի թիվն գերազանցնում է 200 մլն ֆունտը: