«Արսենալը» մտադիր է ձեռք բերել «ՌԲ Լայպցիգի» 20-ամյա խաղացողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Սլովենիայի հավաքականի 20-ամյա հարձակվող Բենիամին Շեշկոյին, հաղորդում է Goal.com-ը։

Շեշկոն այս ամռանն է ավստրիական «Զալցբուրգից» տեղափոխվել «ՌԲ Լայպցիգ» 24 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

«ՌԲ Լայպցիգը» պատրաստ է վաճառել Շեշկոյի տրանսֆերը, սակայն ակնկալում է 40 միլիոն ֆունտ ստերլինգ։

Շեշկոն «ՌԲ Լայպցիգի» կազմում մասնակցել է 13 հանդիպման, խփել 6 գոլ։

Շեշկոյին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ իտալական «Միլանը»։




Լրահոս