Նոր ժամանակները կոչ է անում չքվեարկել ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եվ ՕԵԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Նոր ժամանակներ” կուսակցության մամլո ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է. Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 14:00-ին “Կոնգրես” հյուրանոցում տեղի ունեցավ Նոր “Ժամանակներ” կուսակցության ակտիվի հերթական ժողովը:Քննարկման գլխավոր թեման մայիսի 6-ին կայանալիք խորհրդա¬րանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հանդեպ ՆԺԿ դիրքորոշման հարցն էր:Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հավաքի մասնակիցներին ներկայացրեց 2012թ. մարտի 18-ի ակտիվի ժողովից հետո Հայաստանում և նրա շուրջ ընթացող քաղաքական պրոցեսների ողջ տրամաբանությունը: Նրա համոզմամբ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների նախընտրական քարոզչությունը ավելի տեսանելի դարձրեց Հայաստանի առջև կանգնած մարտա¬հրավերների տիրույթում այս թատերականացված միջոցառման ողջ սնանկությունը:
Ժողովի մասնակիցներն իրենց ելույթներում վերահաստատեցին, որ մայիսի 6-ին պետք է գնալ ընտրության և կոչ անել մեր հայրենակիցներին ոչ մի ձայն չտալ իշխող կոալիցիայի բոլոր քաղաքական ուժերին (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ): Ակտիվի ժողովն այդ հարցի հետ կապված առաջարկեց ՆԺԿ վարչությանը հանդես գալ քաղաքական հայտարարությամբ:




Լրահոս