Այսօր հայ առաքելական եկեղեցու պատմության ամենանշանավոր անհատականություններից մեկի` Վազգեն Ա կաթողիկոսի ծննդյան 116-ամյակն է:
Երջանկահիշատակ հոգևոր առաջնորդը, ապրելով 20-րդ դարում և շուրջ 40 տարի գլխավորելով հայ առաքելական եկեղեցին, մեծ հետք է թողել եկեղեցաշինության, ազգապահպանության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, խորհրդային աթեիզմի պայմաններում քրիստոնության տարածման գործում:
Նրա մահից շուրջ երկու տասնամյակ է անցել, բայց հավատացյալ հայությունը սիրով ու ջերմությամբ է հիշում մեծ հային:
Բացառություն չկազմեցին նաև Armlur.am-ի զրուցակիցները, ովքեր անխտիր (անգամ նոր սերունդը) ճանաչում էին Վազգեն Ա-ին և, առանց խոսքեր խնայելու` դրական արժանիքներ վերագրում նրան: