Մուշեղ Պետոյանը շիրակի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ պատգամավոր, թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Մուշեղ Պետոյանն այսօր այցելեց Շիրակի մարզի Սարալանջ  համայնք:  ԱԺ պատգամավորը ներկայացրեց ԲՀԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթները, կատարված աշխատանքը, ինչպես նաև, պատգամավոր ընտրվելու դեպքում նախանշված աշխատանքները: Ջերմ և բազմամարդ հավաքի ընթացքում բնակիչներն ԱԺ պատգամավորին ներկայացրին իրենց հուզող խնդիրը: Մուշեղ Պետոյանը խոստացավ աջակցել, որպեսզի հնարավորինս արագ լուծումներ ստանան համայնքի համար հրատապ դարձած հակակարկտային կայանի և մշակույթի տան վերանորոգման հարցերը: Հանդիպման ավարտին թեկնածուն խոստացավ նաև, որ նման հանդիպումները կրելու են պարբերական բնույթ: 




Լրահոս