«Յուվենթուս»-ն այս երեկո ավելի լավն էր. Ինձագի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին հիասթափված է Իտալիայի Ա Սերիայի երրորդ տուրում «Յուվենթուս»-ից (0:1) կրած պարտության պատճառով: Նրա խոսքով, իրենք հույս ունեին երեք միավոր վաստակել՝ վերջին մի քանի տարիների ամենալավ ակումբի դեմ խաղում:

«Խաղից հետ ես չարացած էի, որովհետև իսկապես մենք հաղթանակի հույս ունեինք: Ես խաղացողներին ասեցի, որ մենք չենք կարող լինել Եվրոպայի ամենալավ ակումբներից մեկը, եթե մշտապես խաղանք վերջին տուրերի նման: Իհարկե, եթե Հոնդան գլխով հարվածել և գոլ խփել, խաղն ուրիշ կերպ կընթանար: Եվ հիմա պետք է խոստովանենք, որ «Յուվենթուս»-ն այս երեկո ավելի լավն էր», – նշել է նա:

Իտալիայի առաջնություներրորդ տուր

«Միլան» – «Յուվենտուս»՝ 0:1

Կարլոս Տեւես, 71




Լրահոս