
Դոմինիկյան հանրապետության նախագահ Լեոնել Ֆերնանդեսի վրա շիշ են շպրտել, երբ վերջինս մասնակցում էր քաղաքական բնույթի միջոցառման: Սակայն նախագահը չի տուժել, փոխարենը այն կպել է Լեոնելի համախոհներից մեկի գլխին,-գրում է Utro.ru -ն: Դրա հետեւանքով միջոցառումն էլ մի քանի րոպեով ընդհատվել է, իսկ շիշ շպրտողին այդպես էլ չի հաջողվել ձերբակալել: