«Շանթ Հարությունյանի դեմ գործը քաղաքական վենդետա է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության Քաղաքական խորհուրդ հայտարարություն է տարածել Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական գործի վերաբերյալ.

«2013թ.-ի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների կազմակերպած անհնազանդության աղմկահարույց գործով ընթացող դատավարությունը մեզ բոլորիս  վերադարձրեց 2008-2010թթ քաղաքական դատավարություններին, ինչն ավելորդ  անգամ փաստում է, որ վարչախմբի գործելաոճի մեջ ոչինչ չի փոխվել, առավել ևս մեղադրողի պահանջած պատժաչափերը`հատկապես Շանթի որդու մասով, ոչ այլ ինչ, քան քաղաքական վենդետա չես կարող բնութագրել:

Հարությունյանների գերդաստանը, լինելով բացառիկ հայրենասերներ, ինչն ապացուցում է Շանթն իր ապրած կյանքով, որն արտահայտվեց նաև իր և ընկերների գործողություններով, ինչը լուրջ ազդակ էր  հասարակությանը, ընդդիմադիր քաղաքական ուժերին, որ այլևս առանց քաղաքացիական անհնազանդության երկրում փոփոխություններ իրականացնելն անհնարին է:

Այս դատավարությամբ վարչախումբը փորձում է վախի մթնոլորտ սերմանել բոլոր  նրանց համար, ովքեր Հայաստանում այլևս անհնարին են համարում ընտրությունների  միջոցով հասնել իշխանափոխության, և այլ ուղիներ են առաջարկում իշխանությունը ժողովրդին վերադարձնելու հարցում:

Սակայն վարչախումբն ամեն գնով շարունակում է հասարակությանը հրամցնել իրենց հին ու փորձված «ընտրությունների» միջոցով իրականացնել իշխանափոխություն:

Շանթի ու ընկերների նկատմամբ իրականացվող դատական վենդետան ևս  ծառայում  է այդ նպատակին, ինչը բարեբախտաբար այլևս չի գործելու, որովհետեև նրանց վառած  կրակը դեռևս երկար է ծխալու:

ԺՀԿ-ն դիմում է վարչախմբին սթափվել ու վերջ դնել դատավարություն կոչված ծաղր ու ծանակին և բոլոր տղաներին ազատ արձակել, որը կարելի կլինի ընկալել որպես  առաջին փոքր քայլ իշխանությունը ժողովրդին հանձնելու գործընթացին»:




Լրահոս