Ի՞նչ ելք ունեցավ դեղատան աղմկահարույց շինարարությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի 13 շենքի բակում կառուցվող դեղատան խնդիրը լուծվել է: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տեղի բնակիչները դեմ էին իրենց բակում դեղատան կառուցմանը, քանիոր այն կարող էր խանգարել ավտոմեքենաների միուքտը բակ:

Տարածքի սեփականատերը բնակիչների բողոքի առիթ դարձած դեղատունը կկառուցի ավելի փոքր տարածքում:

Այսօր տեղի է ունեցել բնակիչների և տարածքի սեփականատիրոջ հերթական հանդիպումը` այս անգամ առանց նախկին աղմուկ-աղաղակի ու քաշքշոցի:

Ապագա դեղատան տերը նշել է, որ ինքն, ընդառաջ գնալով Ռուբինյանց փողոցի բնակիչների պահանջներին, զիջման է գնացել, իսկ բնակիչներն էլ հայտարարել են, որ շտապ օգնության և հրշեջ ծառայության մեքենաներն արդեն հնարավորություն կունենան անարգել երթևեկել նաև իրենց բակում:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս