Դորտմունդի «Բորուսիա»-ի սպորտային տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն ընդգծել է, որ ակումբը մտադիր է ավելի լավ գովազդել իրենց բրենդն Ասիայում: Նրա խոսքով, դորտմունդյան ակումբն այս կողմով զիջում է մյուս եվրոպական ակումբներին:
«Ասիական շուկայում մենք զիջում ենք այնպիսի ակումբների, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, , «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն: Բայց մենք կարող ենք կրճատել տարբերությունը: Մեզ համար շատ կարևոր է այդ ուղղությամբ աշխատանք կատարելը: Միանգամայն իրական է մրցաշրջանի ընթացքում 10-ից 20 մլն եվրո վաստակելը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը տարեկան 50 մլն եվրոյից ավել է ստանում», – նշել է նա: