Հաքերների զոհ դարձած աստղերը դիմել են իրավապահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի դերասանուհի Գեբրիել Յունիոնը և բասկետբոլիստ Դվեյն Վեյդը պահանջում են ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյից հետաքննել հաքերների հարձակումը, որի հետևանքով նրանց անձնական լուսանկարները հայտնվել են համացանցում:

Հայտնիների խոսքով՝ «ինտիմ պահերը», որոնք նրանք ապրել են, «հափշտակվել են գիշակերների կողմից»: Բացի այդ՝ զույգը դիմել է համացանցային բռնության բոլոր զոհերին. «Մենք հղում ենք բոլոր տուժածներին մեր սերը, աջակցությունն ու աղոթքները», -ասել են նրանք:

2014-ի սեպտեմբերի 20-ին հաքերները համացանց են «նետել» հայտնիների «բաց» նկարների հերթական չափաբաժինը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ «զոհերի» թվում են ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, ամերիկյան ֆուտբոլի կանանց թիմի ներկայացուցիչ Հոուպ Սոլոն, դերասանուհիներ Քեյլի Կուոկո-Սվիտինգը, Վանեսա Հաջենսը, Հեյդեն Փանետյերը և Մերի-Քեյտ Օլսենը. տեղեկացնում է Lifenews-ը:




Լրահոս