Ազգի եւ ժողովրդի բարոյական կերպարի ձեւավորման ընթացքում ուսուցչի դերը կարեւորող, ՀՀ թիվ 37 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Հայկ Գրիգորյանի կենսագրականում հետաքրքիր մի փաստ է արձանագրված: Պարզվում է, որ Գորիսի թիվ 4 դպրոցի ուսուցիչ Հ. Գրիգորյանը միջնակարգ դպրոցը գերազանց ավարտելուց հետո սովորել է Գորիսի պետական համալսարանում եւ ստացել մաթեմատիկայի ուսուցչի որակավորում: Զավեշտալին այն է, որ ՀՀԿ-ական թեկնածուն այժմ նույն դպրոցում աշխատում է որպես օտար լեզվի ուսուցիչ:
ՏԱՌԱՃԱՆԱՉԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ