
Տոմսկի մարզում արջը հարձակվել է ամուսնական զույգի վրա: Արդյունքում` Ստրեժևոյ քաղաքի բնակիչը զոհվել է, իսկ նրա կինը՝ ծանր մարմնական վնասվածքներ ստացել. տեղեկացնում է Интерфакс-ը:
Կիրակի երեկոյան ամուսնական զույգն ավտմեքենայով գնացել է օդանավակայանի մոտ՝ շան հետ զբոսնելու: Զբոսանքի ժամանակ նրանց վրա արջ է հարձակվել, ինչի արդյունքում տղամարդը մահացու վնասվածքներ է ստացել. արջը, փաստորեն, նրան հոշոտել է:
Նույն օրը որսորդները սպանել են արջին և ուղարկել նրա մարմինը փորձաքննության՝ հարձակման պատճառը պարզելու նպատակով: Նրանց խոսքով՝ արջն հենց այնպես չէր կարող հարձակվել, և հավանաբար, նրան կամ մինչ այդ վիրավորել են, կամ ինչ-որ սադրանք է եղել մարդկանց կողմից: