
UFC Fight Night մրցաշարի շրջանակներում MMA-ի կանոններով անցկացվել է Մարկ Հանտի և Ռոյ Նելսոնի մենամարտը: Այն տեղի է ունեցել ճապոնական Սաիտամե քաղաքում:
Մրցակիցները զգուշավոր են անցկացրել առաջին ռաունդը: Երկրորդ ռաունդում Մարկը օպերկոտ հարված է անցկացրել, ինչից հետո Նելսոնը տապալվել է գետնին: Մրցավարն անմիջապես դադարեցրել է մենամարտը: