ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում ապրիլի 25-ին` ժամը 10:00-ի սահմաններում,  դիմակավորված 3 մարդ մուտք են գործել գյուղի բնակիչներից մեկի առանձնատուն: Դիմակավորված անձինք զենքի սպառնալիքով կպչուն ժապավենով կապել են բնակարանի սեփականատիրոջ կնոջ` Նարինե Ազատյանի ոտքերն ու ձեռքերը եւ տանից հափշտակել մոտ 2 միլիոն դրամ արժողության ոսկյա զարդեր եւ 1,7 մլն ՀՀ դրամ: Դրանից հետո չարագործներն իրենց «Լեքսուս» մակնիշի 32 ՍՍ 017 համարանիշի մեքենայով դիմել են փախուստի: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համակարգված աշխատանքի շնորհիվ նրանք վնասազերծվել են Արարատի մարզի Արարատ քաղաքի ճանապարհին: Աղնջաձորի գյուղապետը  հայտնեց, որ տուժած կնոջ վիճակը նորմալ է:




Լրահոս