ԶՈՀ ԵՎ ՎԻՐԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 25-ին` ժամը 09:50-ի սահմաններում, «Վազ-2102» մակնիշի «29 SU 911» պետհամարանիշներով մեքենան, Նոյեմբերյան քաղաքից 8 կմ հեռավորության վրա` Ջուջեւան գյուղի մուտքի մոտ` ոլորանում, դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից, հարվածել  է  քարին եւ շրջվել: Վարորդը` Նոյեմբերյան քաղաքի  բնակիչ, 1975 թվականին ծնված Սասուն Խաչիկյանը, վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր: Մեքենայի ուղեւորը` Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1975 թվականին ծնված Սմբատ Գուլքանյանը, տեղում զոհվել է: Նրա մարմինը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց: Վարորդը եւ զոհված ուղեւորը երկու քույրերի  ամուսիններ են:




Լրահոս