ԵՐԳՉՈՒՀԻՆ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս երեւանյան ակումբներից մեկում կայացել է երիտասարդ երգչուհի Նարինե Դովլաթյանի մենահամերգը, որը, սակայն, չի ավարտվել, քանի որ երգչուհին վիրավորվել ու բարկացել է հանդիսատեսի պահվածքից: Նախատեսվածից շատ մարդ է եղել, իսկ ներկա գտնվողների մի մասն էլ անդադար աղմկել է, ինչի պատճառով Նարինեն չի կատարել վերջին մի քանի երգերն ու դադարեցրել է համերգը: «Մարդիկ պետք է հասկանան, որ աղմկել չի կարելի, ու հարգեն դիմացինին, տարրական դաստիարակություն է հարկավոր»,-ասել է երգչուհին: Նաեւ կոչ է արել՝ ցանկացած վայրում, որտեղ երաժիշտը նվագում կամ երգում է, մարդիկ շշուկով խոսեն, ոչ թե աղմկեն:




Լրահոս