ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս Լոնդոնում անցկացված գեղարվեստական «Sotheby՚s» աճուրդում ռեկորդային գնով վաճառվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու (1817-1900թթ.) կտավներից մեկը` «Տեսարան Կոստանդնուպոլսից ու Բոսֆորի նեղուցից»: Նկարը վաճառվել է ավելի քան 3 միլիոն ֆունտ ստերլինգով (ավելի քան 5 մլն ԱՄՆ դոլար): Ի դեպ, գնորդը չի ցանկացել հրապարակել իր անունը: Նշենք, որ 1856թ. ստեղծված կտավի նախնական գինը եղել է 1.8 մլն ֆունտ ստերլինգ:
Այվազովսկու նկարների նախկին ռեկորդը սահմանվել էր 2007-ին, երբ «Կոստանդնուպոլիսը լուսաբացին» կտավի համար վճարվել էր 2.7 միլիոն ֆունտ սթերլինգ:




Լրահոս