
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստան բժշկական սարքավորումներ ներկրելու գործընթացի կանոնակարգմանը վերաբերող հարցեր։
Նախարարն առաջարկեց, որպեսզի օգտագործված սարքավորումները հումանիտար ճանապարհով Հայաստան ուղարկվեն տեխնիկական վիճակի ամբողջական նկարագրով և ենթասարքավորումների առկայությամբ` դրանց անխափան գործարկումն ապահովելու նպատակով։
Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց առաջիկայում համագործակցել զարգացման հստակ ծրագրերով։ Ընդգծվեց այն գաղափարը, որ հումանիտար ճանապարհով ներկրվող սարքավորումները պետք է նպաստեն տրամադրվողբժշկականօգնությանորակիապահովմանը:
Քննարկվեցին նաև Հայաստանի մասնագետների կրթական ծրագրերում արտասահմանում գործող հայազգի հանրաճանաչ բժիշկների հետ համագործակցությունն ընդլայնելու, տարբեր երկրներից ժամանող բժիշկների մասնագիտական գործունեությունը կանոնակերգելու և այլ հարցեր։