Դժվար է համեմատվել Եմելյանենկոյի հետ. Շլեմենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Bellator-միջին քաշային կարգում գործող չեմպիոն Ալեքսանդր Շլեմենկոն պատմել է, որ իրեն չի դասի Ֆյոդր Եմելյանենկոյի հետ նույն մակարդակին, բայց ձգտում է գոնե մի փոքր հասնել վերջինիս:

«Ես կարծում եմ, որ դժվար է ինձ կամ մեկ ուրիշին համեմատել Ֆյոդրի հետ, որովհետև նա առաջինն էր, ով հանրաճանաչ դարձավ որպես ռուս բռնցքամարտիկ: Նրա ձեռքբերումներն այնքան մեծ են, որ ինձ թվում է, թե գրեթե անհնար է հետևել նրա օրինակին և հասնել ավելիին, քան նա: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ուղղակի ցանկանում եմ հետևել նրա օրինակին», – նշել է նա:

Նշենք, որ շաբաթ օրը Շլեմենկոն կմրցի ամերիկացի Բրենդան Հարսի հետ:




Լրահոս