Դեկտեմբերի 31-ին կայանալիք մրցումներին ММА-ի աշխարհի քառակի չեմպիոն Եմելյանենկոն մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս հայտնի բռնցքամարտիկ Ֆյոդոր Եմելյանենկոն նոյեմբերի 1-ից Ամստերդամում կպատրաստվի Ճապոնիայում կայանալիք մրցումներին: Այս մասին հայտնել է ММА-ի Ռուսաստանի մության նախագահ Ռադմիր Գաբդուլլինը: ММА-ի ծանր քաշային կարգում Pride FC վարկածով աշխարհի քառակի չեմպիոն Եմելյանենկոն հուլիսի 14-ին հայտարարել էր գործունեության վերսկսման մասին: Վերադարձից հետո իր առաջին մենամարտը Եմելյանենկոն կանցկացնի Ճապոնիայում՝ դեկտեմբերի 31-ին: Ռուսի մրցակցի անունը դեռևս պաշտոնապես չի հրապարակվել, սակայն գլխավոր թեկնածուն հանդիսանում է հնդիկ Ջայդիպ Սինգխը:

«Ճապոնական կողմը հայտնել է, որ հավանաբար մրցակցի անունը կհայտարարվի նոյեմբերի 6-8-ը»,- հայտնել է Գաբդուլլինը, ապա հավելել. «Ֆյոդորը շարունակում է պատրաստվել, նա պարզապես հրաշալի մարզավիճակում է գտնվում: Հիմա նա 80-ականների օլիմպիական գավառում է պատրաստվում: Նրա հետ իր խումբն է՝ Կիրիլլ Սիդելնիկովը, Անատոլիյ Տակովը, Վադիմ և Վիկտոր Նեմկովները, Ալեքսանդր Կոսարևը: Նոյեմբերի 1-ից Եմելյանենկոն խմբի հետ միասին կմեկնի Ամստերդամ՝ նախապատրաստման: Դեկտեմբերի 31-ի շոուին Ֆյոդորի հետ միասին մասնակցություն կունենան նաև Տակովը, Սիդելնիկովը, Վալենտին Մոլդավսկին, Վադիմ Նեմկովը»:




Լրահոս