Իսպանական Պրիմերայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Էլչե»-ին, իսկ մադրիդյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ չորս գոլի հեղինակ:
«Սա առաջին պոկերը չէ, ես արդեն մի քանի անգամ դարձել եմ 4 գոլի հեղինակ մեկ խաղում: Դա առաջին հերթին ակումբի ձեռքբերումն է, այլ ոչ թե անհատական խաղի արդյունք: Ես այս խաղի գնդակը նվիրեցի իմ որդուն, այդպես ավելի ճիշտ է», – նշել է նա:
Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր
«Ռեալ» – «Էլչե»՝ 5:1
Գարեթ Բեյլ, 20, Կրիշտիանու Ռոնալդու, 28 (11մ.), 32, 80 (11մ.), 90+2 – Էդու Ալբակար, 15 (11մ.)