ՏՈՆՈՒՍԻ ՓՈՍՆ ՈՒ ՓՈՂԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրությանը դիմած քաղաքացիները պատմեցին, որ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը` Տոնուսի Աշոտը, 3-4 տարի առաջ իրենցից գումար է վերցրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակելի շենք կառուցելու  համար, սակայն մինչ այսօր բնակարան չի հատկացրել, ավելին, շենքի փոխարեն հսկայական փոս է փորված: «Ժողովուրդ»-ը տեղում պարզեց, որ իսկապես, Դավիթ Անհաղթի 16 շենքի հարեւանությամբ «Տոնուս» ընկերությունը մեծ փոս է փորել, ու շենք կառուցելու փոխանակ, Ա. Տոնոյանն այժմ զբաղված է նախընտրական աշխատանքներով: Նա մտադրվել է կրկին պատգամավոր դառնալ:




Լրահոս