Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Պադերբոն»-ի դեմ տարած հաղթանակից (4:0) հետո ընդգծել է, որ թիմին հաջողվեց վերականգնվել նախորդ տուրում «Համբուրգ»-ի դեմ ոչ ոքիից (0:0) հետո:
5-րդ տուրի հանդիպման ժամանակ 22-ամյա գերմանացին դարձել է դուբլի հեղինակ, իսկ մյունխենյան ակումբն էլ գլխավորել է մրցաշարային աղյուսակը:
«Մենք լավ էինք պատրաստված և հետևություններ ենք արել «Համբուրգ»-ի դեմ խաղից հետո: Շատ կարևոր էր երեք միավոր վաստակելը, հատկապես տնային հանդիպման ժամանակ: Ամբողջ թիմն ընդհանուր առմամբ լավ հանդիպում է անցկացրել, և մենք արժանի էինք նման հաղթանակի: Շատ օգնեց վաղ խփած գոլը», – նշել է նա: