«Սան Լորենսո» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավքականի նախկին մարզիչ Ալֆիո Բասիլեն պատմել է, որ ժամանակին արգելել է հոգևորական Խորխե Բերգոլիոյին, ով հետագայում դարձել է Հռոմի պապ՝ Ֆրանցիսկոս անունով, մուտք գործել իր սիրելի ֆուտբոլային թիմի հարդերձարան:
Բասիլեի խոսքով, ով 1998թ.-ին զբաղեցնում էր «Սան-Լոռենսոյի» մարզչի պաշտոնը, մի հոգևորական խաղերից առաջ մշտապես այցելում էր ֆուտբոլիստների հանդերձարան՝ նրանց ողջունելու նպատակով:
«Ես չէի ցանկանում, որպեսզի որևէ մեկը խանգարեր ֆուտբոլիստներին՝ կենտրոնանալ խաղից առաջ, և խնդրեցի ակումբի նախագահ Ֆերնանդո Միելեին արգելել նրան հանդերձարան գալ»,- նշել է մարզիչը: «Չէ որ մենք չէինք հաղթում, այնպես որ նրա այցելությունները ոչ մի իմաստ չունեին»:
Բասիլեն հավելել է, որ հետագայում (2013թ.- մարտի 13-ին Բերգոլիոյի պապ ընտրվելուց հետո) ակումբի ղեկավարությունը հիշեցրել է նրան այդ միջադեպի մասին, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: «Ես պատրաստվում եմ հայրապետին այցելել Հռոմում», – հայտնել է մարզիչը: