Իտալական «Ինտեր» և «Ռոմա» ակումբները ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար նկատողություն են ստացել ՈւԵՖԱ-ից:
Football Italia տեղեկատվական պորտալի հաղորդմամբ` ակումբները նկատողություն են ստացել այն բանի համար, որ նրանց ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները:
Հայտնի է, որ «Ինտեր»-ը 12 մլն եվրոյի չափով գերազանցել է ծախսերի թույլատրելի չափը: «Ռոմա»-ում տիրող իրավիճակն ավելի օպտիմալ է, սակայն ՈւԵՖԱ-ի կողմից սանկցիաների ենթարկվելու ռիսկը մեծ է:
Հիշեցնենք, որ նախկինում նման խախտումների համար տուգանքի էին ենթարկվել ՊՍԺ-ն, «Մանչեստեր սիթի»-ն և «Զենիթ»-ը: