Երկրաշարժ Թուրքիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր, Թուրքիայի արևմուտքի Իզմիր նահանգում, Էգեյան ծովի ափամերձ շրջանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհեր չկան, հաղորդում է ՌԻԱ նովոստի գործակալությունը` հղում կատարելով Բոսֆորի համալսարանի սեյսմոլոգիական դիտարանին: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 18:45–ին: Էպիկենտրոնը գտնվում է Իզմիրի նեղուցում` 12.2 կմ խորության վրա: Թուրքական հեռուստատեսության հաղորդման համաձայն, երկրաշարժը տեղի բնակչության շրջանում խուճապ է առաջացրել: Ստերգետնյա ցնցումները լավ զգացվել են երկրի արևմտյան բազմաթիվ շրջաններում, այդ թվում և Ստամբուլում:




Լրահոս