«Բորուսիա»-ի պաշտպան Մատց Հյումելսը, ով 2014թ. հետո առաջին անգամ խաղադաշտ էր վերադարձել Բունդեսլիգայի 5-րդ տուրի` «Շտուտգարտ»-ի դեմ խաղում (2:2), արտահայտել է իր կարծիքը թիմի խաղի մասին:
«Միանգամայն ակնհայտ է, որ մեզ պաշտպանությունում կայունություն է պակասում: Հինգ խաղից հետո մենք արդեն 9 գոլ ենք բաց թողել: Սա բացասական արդյունք է: Մենք պետք է պաշտպանվենք շատ լավ», – նշել է Հյումելսը:
Նշենք, որ Գերմանիայի առաջնության 5 տուրից հետո «Բորուսիա»-ն դեռ 8-րդ հորիզոնականում է: