Եթե ընտրությունները կեղծվեն՝ Ժառանգությանն ու ժողովրդին կտեսնեք հրապարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ազատության” հրապարակում մինչ կմեկնարկեր “Ժառանգություն” կուսակցության կազմակերպած “Համերգ-հաղթահավաքը”, կուսակցության ղեկավար, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե նախորդ 20 տարիների նման կեղծվեն ընտրությունները, ապա “Ժառանգությունն” ու ժողովուրդը կգան հրապարակ և կպայքարեն հանուն ժողովրդավարության: “Ես կարծում եմ, որ մի քանի օրից Հայաստանի համար լինելու է վերջին 20 տարիների ամենաճակատագրական ժամանակը: Մենք նախորդ հինգ տարիներին եղել ենք փոքրամասնություն, և մեր յոթ պատգամավորների կատարած աշխատանքը բոլորը շատ լավ տեսել են: Հիմա արդեն ժամանակն է, որ մենք լինենք մեծամասնություն և ձևավորենք կառավարություն”,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: “Ժառանգություն” կուսակցության նախագահը նշեց նաև, որ առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել, որ ազատ և արդար ընտրությունների միջոցով կատարվի իշխանափոխություն:




Լրահոս