«ԱՌԱՋԸՆԹԱՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2010թ.-ին Հայաստանում ֆիզիկական բռնության է ենթարկվել 9 լրագրող` 2009թ.-ի 11-ի փոխարեն։ Այս մասին երեկ տեղեկացրել է  Խոսքի ազատության միջազգային կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ներկայացնելով 2010թ.-ի տարեկան զեկույցը։ Ֆիզիկական բռնության դեպքերի նվազմանը զուգահեռ աճել են լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու դեպքերը։Նախորդ տարի ԶԼՄ-ների` դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումներ գործադրելու 19 դեպք է գրանցվել` 2009թ.-ի 14-ի փոխարեն։ Լրագրողների տեղեկություններ ստանալու,  տարածելու իրավունքը 2010թ.-ին խախտվել է 18 անգամ։ Լրագրողների գործունեությունը խոչընդոտելու  դեպքերի թվում հիշատակվում են ազատազրկման դատապարտված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բանտում ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքերը։ Շատ հաճախ լրագրողների դեմ բռնություն գործադրելու փաստերով քրեական գործեր  չեն  հարուցվում։




Լրահոս